«Առավոտ լուսո weekend» հաղորդման հերթական եթերի հյուրերն էին դերասան՝ ԼևոնՄկրտչյանը և դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի՝ Էվելինա Ստեփանյանը։
Starnews –ը հետևեց զրույցին ու առանձնացրեց ամենահետաքրքիր դրվագները։
Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ էպատրաստում.
«Դետոքսային ինչ–որ ֆրեշներ ա պատրաստում Էվկան։ Ես էլ սովոր չեմ էդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական կարագ, պանիր, պոմոդոր դրանցով եմ սնվել…»։
Էվելինան հավելեց.
«Ուզում էնք առողջ սնվել, որովհետև այս խիտ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ, քեզ լավ պիտի նայես»։
Խոսելով զբաղվածության և ժամանակի սղության մասին Էվելինան պատմեց.
«Որոշեցինք մեր ամուսնության մեկ ամիսը նշել և ֆիլմ դիտելու գնացինք։ Օրվա ընթացքում շատ–շատ էնք աշխատում և հնարավոր չի լինում իրար հետ ժամանց ունենալ ՝ երեկ փոքրիկ առիթ էր»։

Էվելինան հարցազրույցներում հաճախ է նշում Լևոնի խանդոտ լինելու մասին, այս հարցազրույցը ևս բացառություն չէր.
«Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում եմ ՝ ինքը մի քիչ խանդոտ տղամարդ ա։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ, գիտեմ իմ չափը, գիտեմ՝ ինչ պիտի անեմ, գիտեմ ինձ հարմար ա , հարմար չի։
Մենք շփվում էնք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ, և ոչ թե դերասաններ՝ դերասան ամուսիններ»։