Ինպես հայտնել էինք՝ Լոռու մարզում, այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանում սովորող, 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածքում լուսանկարվելու ժամանակ սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։
ArmDay.am-ի տեղեկություններով՝ մահացած աշակերտը ամուսնացած քույր և երկվորյակ եղբայր ունի, ով հենաշարժողական խնդիրներ ունի: Միասին նույն դասարանում էին սովորում: Հարևանները պատմում են, որ նորմալ, խելոք, հարգալից երեխա է եղել:
ArmDay.am-ը փորձեց կապ հաստատել դասվարի հետ, ով ներկա է գտնվել միջադեպի ժամանակ, սակայն չհաջողվեց:
Մանրամասները կհայտնենք քիչ ուշ: