Վերջին ամսիներին տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ։ Կներեք, դա ուղղակի աբսուրդ է։ Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօրվա ՀՀ կառավարիչը 2008-ից չի քաղաքականության մեջ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով տարիներ առաջ համաներմամբ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատելու մասին՝ ՀՀ երրորդ նախագահը նշել է. «Համաներումն անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է: Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա, սա, սա, բացի կոնկրետ մարդուց»:
Տեսակետը, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին այն վերադարձնի մեզ, ուղղակի աբսուրդ է. Սերժ Սարգսյան

