Երբ Հայաստանում պետություն կար, կար նաև եկեղեցի. Վատիկանում Արցախը որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն չէր ներկայացվում, պատրիարք Կիրիլը Մեհրիբան Ալիևային շքանշանով չէր պարգևատրում.


Երբ Հայաստանում պետություն կար, կար նաև եկեղեցի. Վատիկանում Արցախը որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն չէր ներկայացվում, պատրիարք Կիրիլը Մեհրիբան Ալիևային շքանշանով չէր պարգևատրում.
Մայիս 4 13:11 2025

Երբ Հայաստանում պետություն կար, կար նաև եկեղեցի։ Երբ երկրի ղեկավարն ուժեղ էր, ուժեղ էր նաև Վեհափառ Հայրապետը։ Գեներալներն էլ էին ուժեղ։ Նախարարները…Աշխարհն էլ չէր արհամարհում մեր ժողովրդին։ Վատիկանում Արցախը որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն չէր ներկայացվում, պատրիարք Կիրիլը Մեհրիբան Ալիևային Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի շքանշանով չէր պարգևատրում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Կար ուժեղ նախագահ, կար նաև ուժեղ կաթողիկոս։ Չկա ուժեղ նախագահ, չկա նաև ուժեղ կաթողիկոս…

Իսկ ուզո՞ւմ եք իմանալ, թե Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիները երբ որոշեցին, որ մեր եկեղեցուն ու ժողովրդին կարելի է այլևս լուրջ չընկալել։ 2024թ. սեպտեմբերի 29-ին՝ Մայր Տաճարի վերաօծման օրը։ Աշխարհն այդ օրը տեսավ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եկեղեցի մտնում։ Տեսավ ու հետևություններ արեց։ Ճիշտ այնպես, ինչպես 2022թ. հոկտեմբերի 7-ին հետևություններ արեց և ընդունեց Նիկոլի դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջան է։

 

Ամեն ինչ հետևանքներ է ունենում։ Շատ մեծ ցավով եմ գրում այս տողերը, բայց ճշմարտությունը պետք է ասվի՝ պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ…», - գրել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է Բաքու, որտեղ փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով: Մինչդեռ նախագան Իլհամ Ալիևի հետ զրույցում նա նշել է, որ Բաքու մեկնելուց առաջ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջինս Ադրբեջանի ղեկավարի մասին շատ «ջերմ ու ճիշտ» խոսքեր է ասել՝ խնդրելով փոխանցել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը: