Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Երբ Ադրբեջանը պայմաններ է դնում, դրանից 2-3 ամիս հետո Հայաստանի կառավրաիչը հայտարարում է, որ դա Հայաստանի որոշումն է»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են, եթե ցանկանում ես կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապահով։