Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին սառեցվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանն ասել էր, որ ՀԱՕԿ-ը գոյություն չունի, իսկ Ռոստոմյանն ու Ծառուկյանը սպորտի, օլիմպիական կոմիտեի հետ ոչ մի կապ չունեն այլևս:
Այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր մարմնի նիստը,որի ժամանակ քվեարկությամբ որոշվեց վերջնականապես կասեցնել Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին:
ՀԱՕԿ գործադիր մարմնի անդամները դատապարտեցին Արթուր Գևորգյանի նման վիրավորական հայտարարությունները և հաստատեցին, որ Գագիկ Ծառուկյանի մեծ դերը սպորտի մեջ անվիճելի փաստ է:
Արթուր Գևորգյանի՝ ՀԱՕԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորական հայտարարություններին արձագանքեցին նաև մարզիկները:
Մանրամասները՝ տեսանյութում: