Արմավիրի մարզի Արշալույս գյուղում լարված իրավիճակ է: Բնակիչները դժգոհ են համյանքապետի աշխատանքից և արդեն գրեթե մեկ ամիս է խոչընդոտում են նրա աշխատանքին և պահանջում նրա հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են մինչև վերջ գնալ. կկազմակերպեն քայլերթեր, ճանապարհներ կփակեն:
Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև:
ArmDay.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից հայտնեցին, որ Արշալույս գյուղում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները շրջափակել են համայնքապետարանը հասարակական կարգ վերահսկելու համար:
ArmDay.am-ը բողոքի ակցիայի հետ կապված փորձեց նաև կապ հասատել համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հետ, սակայն,վերջինս չպատասխանեց զանգերին: