ArmDay.am-ի տեսախցիկը Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ֆիքսել է «Ոստան» ռեստորանային համալիրում: Չնայած թեկնածուն այստեղ աշխատանքային այցով չէր, սական հանրության ուշադրությունից դերասանը դուրս չմնաց:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր հրավիրված ասուլիսին պնդեց, որ իրենք որևէ օրենք չեն խախտել՝ քարոզարշավի մեկնարկից առաջ կախելով իրենց ցուցապաստառները:
Դերասանը նաև նշեց, համաձայն չէ այն մտքի հետ, որ քաղաքապետ է ընտրվելու Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին: