Մերձավանում կրքերը շարունակում են շիկացած մնալ: Բնակիչները բողոքում են,որ համայնքապետ Լևոն Գրիգորյանը լվանում է բյուջեի փողերը, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում դրա դեմ: Ասում են՝ Մերձավանի գյուղապետը գործում է Շմայիսի, Սեյրան Սարոյանի, Արմավիրի որոշ կառույցների ղեկավարների հովանու ներքո։
Բնակիչներից մեկի խոսքով՝ գյուղապետարանին պատկանող «Vaz 2107» ավտոմեքենան գյուղապետի տղայի քարի արտադրամասին է ծառայում:
Ինչպես հայտնել էինք՝ գյուղի բյուջեի միոցներով Մշակույթի տան առաջին հարկում պատրաստում են սգո և հանդիսությունների սրահ բացել:
Օգոստոսի 23-ին Մշակույթի տան տնօրեն Վեմիր Խուրշուդյանը, ով մշտապես գյուղապետարանոմ է նստել, ազատման դիմում է ներկայացրել, սակայն նրան տնօրենի պաշոնում փոխարինել է կինը՝ Ալվարդ Խուրշուդյանը:
Լուրեր կան, որ Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանը Կանադայի դեսպանատուն է դիմել, սակայն վիզա չի ստացել. բնակիչները մտածում են հնավոր փախուստի մասին, քանի որ օրեր առաջ համայնքապետի ընտանիքի անդամները մեկնել են Կանադա:
ArmDay.am-ի հետ զրույում Մերի Վարդանյանն ասաց, որ գյուղապետի կողմնակիցնեը բազմիցս սպառնացել են իրեն համայնքի խնդիրերի մասին բարձրաձայնելու, գյուղապետի անօրինականությունները լուսաբանելու համար, սակայն, ինքը չի պատրաստվում լռել:
«Արդեն երկար ժամանակ է՝ ինչ ես բարձրաձայնում եմ, որ Մերձավան համայնքի գյուղապետը լվացել է բյուջեի փողերը: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մինչ օրս ինչ գրվել եմ իմ կողմից, եղել է միայն իմ գաղափարը, ինձ ոչ֊ոք չի պարտադրել, հանձնարարել, առավել ևս՝ վճարել դրա համար: Ինձ անհանգստացնում է այժմ իմ գյուղին պատկանող հողատարածքների հարցը, որը ծախվել է գյուղապետի կողմից, ջրի ցիստեռների հարցը, որը նույնպես գյուղապետի ձեռքի գործն է։ Ես անհանգստացած եմ բյուջեից գողացված գումարների համար»,-ասաց նա:
Մերին նշեց նաև, որ գյուղապետի կողմնակիները սկսել են հրապարակային ձևով անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել և եթե այդպես շարունակեն, ինքը գյուղապետի մասին անձնական բնույթի աղմկահարույց այլ փակագծեր կբացի: