Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, չնայած բազմազավակ մայր լինելուն, ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում։ Այս ամռանն Աննա Հակոբյանը բազմիցս է ներկայացել հանրային միջոցառումների. ամուսնուն ուղեկցել իր մի քանի պաշտոնական այցերում, հիմնադրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հանդես եկել մամլո ասուլիսներով եւ այլն։
Գործնականում, ինչպես վայել է առաջին տիկնոջը, նա նախընտրում է էլեգանտ ոճը. դասական բարձրակրունկներ, միատոն զգեստ կամ կոստյում։
Վարչապետի կնոջ աչքի ընկնող առանձնահատկությունը նրա գանգուր վարսերն են, այս առումով էլ հասարակությունը, քննարկելով Աննա Հակոբյանի կերպարները, բաժանվում է երկու մասի. մի մասը վարչապետի տիկնոջը սիրում է տեսնել բնական վարսերով, մյուսը՝ հարդարված։ Աննա Հակոնյանն էլ գոհացնում է բոլորին՝ ներկայանալով ինչպես իր բնական գանգուր վարսերով, այնպես էլ հարդարված։
Գեղեցկությունը պարզության մեջ է. այսպես կարելի է նկարագրել Աննա Հակոբյանի ամառային կերպարները։
Wnews.am-ն առաջարկում է միասին վերհիշել Աննա Հակոբյանի ամառային լավագույն կերպարները.
«Իմ քայլը» հիմնադրամի շնորհանդեսին
Մոսկվայի Կարմիր հրապարակում ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին
Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում
Ռուսաստանաբնակ հայ կանանաց հետ հանդիպմանը
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը
Վրաստան կատարած այցին
Թբիլիսիում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը
Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գալա ընթրիքին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին: