Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տեսք եք ունեցել այս կամ այն միջոցառմանը մի փոքր գինի խմելուց հետո: Բրազիլիացի լուսանկարիչ Մարկոս Ալբերտիին այդ հարցն այնքան է հետաքրքրել, որ նա որոշել է էքսպերիմենտ անցկացնել: Նա հրավիրել է իր ծանոթներին ստուդիա ու լուսանկարել նրանց. սկզբում մինչև գինի հյուրասիրելը, ապա ամեն երեք գավաթից հետո: Այդպես ստացվել է ֆոտոնախագիծ, որը ստացել է «3 գավաթ գինի հետո» անվանումը: