Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին ներկա էին եզրափակիչ անցած երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ Խորվաթիայի նախագահները։ Թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, թե Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը մեծ ֆուտբոլասերներ են եւ խաղի ընթացքում չէին թաքցնում իրենց էմոցիաները։
Ֆրանսիան հաղթեց, Մակրոնը ցնծում էր, սակայն Գրաբար-Կիտարովիչը եւս ուրախ էր, նա ջերմորեն գրկեց ու շնորհավորեց Խորվաթիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Նախագահներին չխանգարեց նաեւ Մոսկվայում տեղացող հորդառատ անձրեւը։