ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը զգուշացնում է՝ «չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու և պատասխանը լինելու է ընտրության, վերաբերմունքի և արձագանքի միջոցով»։
ԱԺ նախագահը մտածում է՝ ընդդիմությունը կուզեր, որ իշխանափոխություն լիներ, բայց, ըստ նրա, իրենք գիտակցում են, որ չեն էլ ընտրվի։
«Հիմա իրար մեջ «գզվռտոցը», այդ վեճն ու բանավեճը ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը սկսված է, բացված է։ Հիմա իրենք պետք է ցույց տան, որ երևում են... պատգամավորներ կան, որ նենց բանից են խոսում, չես հասկանում՝ ինչի համար է ասում, ում համար է ասում։ Կամ էտ գալ, կնոպկա սեղմելը և սենյակից դուրս գալն ինչի՞ համար է արվում, որովհետև կա՛մ Ռոբերտ Քոչարյանը ջղայնացել է, ասել է․ «Ինչո՞ւ չեք գնում նիստերի, բա որ հարց բարձրանա մանդատից զրկելո՞ւ, կա՛մ էլ, եթե դա էլ տեղի չի ունեցել, առնվազն աշխատավարձ ստանալու համար գան սեղմեն, գնան»,-ասաց նա։