Մարդիկ աղքատացել են. մակարոնեղենը, բրինձը, հացը, ալյուրը, ձեթը, յուղը, ամեն ինչ թանկացել է՝ իշխանության վատ կառավարման հետևանքով (Տեսանյութ)


Մարդիկ աղքատացել են. մակարոնեղենը, բրինձը, հացը, ալյուրը, ձեթը, յուղը, ամեն ինչ թանկացել է՝ իշխանության վատ կառավարման հետևանքով (Տեսանյութ)
Ապրիլ 22 15:22 2025

Իշխանություն լինելով՝ Նիկոլ Փաշինյանը մնացել է նույն քաղքենին, մինչև իշխանության հասնելը աղքատ էր, որովհետև իր ուղեղում էր աղքատությունը, որովհետև իր ֆինանսական աղբյուրը կեղծիքներ հրապարակելով գումար հայթայթելն էր։ Դրա մասին բազմաթիվ հիմնավոր հրապարակումներ եղան, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Պատկերացրեք՝ մարդ, որ չի կարողացել իր խելքով, իր աշխատանքով բարելավել իր սոցիալական վիճակը, այդպիսի տգետին՝ յոթ տարի նույն դասարնում մնացած տգետին վստահվել է հանրության անվտանգության ու բարեկեցության վրա ազդեցություն ունենալու անչափ պատասխանատու գործը, բնականաբար, այդ ազդեցությունը պետք է բացասական լինի։

2018 թվականից սխալ կառավարման հետևանքով գնաճ ունենք, մակարոնեղենը գրեթե կրկնակի թանկացել է, բրինձը թանկացել է 50 տոկոսով, հացը թանկացել է 35 տոկոսով, ալյուրը՝ 20 տոկոսով, ձեթը, յուղը՝ 35-40 տոկոսով, մարդիկ անընդհատ աղքատացել են։ Տնտեսության սխալ կառավարումը, ավելորդ պարտքերի ներգրավումն ուղիղ ազդեցություն են ունենում մարդկանց գրպանի վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։