Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգին:
Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել նաև Նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Սարդարապատում այսօր տեղի ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, կազմակերպված էր զինվորական շքերթ, այլ հանդիսություններ: