Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա


Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
Նոյեմբեր 23 16:21 2024

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2 օրով կգործողվեն Մոսկվա։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Նշվում է, որ նրանք նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։