Գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռերին» և Սամվել Բաբայանին (լուսանկարներ)


Գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռերին» և Սամվել Բաբայանին (լուսանկարներ)
Մայիս 21 07:25 2018

ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Սասնա ծռերի» աջակիցները, ինչպես նախ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի աջակիցները: Ակցիայի մասնակիցները պահանջում են  գլխավոր դատախազից՝ ազատ արձակել «Սասնա ծռերին» և Սամվել Բաբայանին:

Ակցիայի մասնակիցները փոքրաթիվ են: Նրանք պաստառներ ունեն և դատախազության պատին փակցրել են մի պաստառ, որի վրա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկարն է և գրված է՝ միացիր:

Այստեղ է նաև ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

 

33027635_1641796162535527_1698476733105176576_n 33049625_1641798449201965_6102865072659365888_n 33077936_1641796232535520_584015934784536576_n 33114992_1641798325868644_8723787320794284032_n

32976198_1641798759201934_409253333258207232_n