Վերջին օրերին ամենաքննարկվող թեման է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ դերասանուհի Մեգան Մարքլի առաջիկա ամուսնությունն է։ Զույգը բավական երկար տարիներ հանդիպում էր, սակայն քչերն էին հավատում, որ նրանք ի վերջո կամուսնանան։ Բրիտանիայում, ու նաեւ ամբողջ աշխարհում, շատերը համարում են, որ այս ամուսնությունը ճիշտ չէ՝ գտնում են՝ Մեգանն արժանի չէ Հարրիին։ Իսկ դրա պատճառները, հանրության կարծիքով, մի քանիսն են։
Առաջին ու գլխավոր պատճառը՝
Մեգանն արդեն ամուսնացած եղել է։ 2011-2013 թվականները դերասանուհին ամուսնացած է եղել կինոռեժիսոր Տրեւոր Էնգելսոնի հետ։ Այն, որ իր ապագա հարսը ամուսնալուծված է, բնավ դուր չէր եկել Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթին, սակայն Հարրին չէր զիջել տատիկին։
Երկրորդ պատճառը՝
Մեգան Մարքլը բացի այն, որ արիստոկրատուհի չէ, այլեւ անգլուհի չէ։ Նա ամերիկուհի է, սերիալների աստղ։
Երրորդ պատճառը՝
Մեգան մեծ է Հարրիից։ Իհարկե, տարիքային տարբերությունը խիստ մեծ չէ՝ 3 տարի, սակայն բրիտանացի արքայազնները սովորաբար իրենցից տարիքով բավական փոքր կանանց են ընտրում։
Չորրորդ պատճառը՝
Մեգանի մայրը աֆրոամերիկուհի է։ Իսկ թագավորական ընտանիքում աֆրոամերիկյան արմատներով հարս դեռ չի եղել։
Եւ վերջապես հինգերորդ պատճառը՝
Սա ավելի շատ ճաշակի հարց է, սակայն շատերն են համարում, որ Մեգանը, մեղմ ասած, գեղեցկուհի չէ։
Սակայն այս ամենի հետ միասին՝ արքայազն Հարրին անչափ սիրում է իր ընտրյալին եւ անգամ դիմել է հասարակությանը՝ պահանջելով հանգիստ թողնել Մեգանին ու իր ընտանիքին։ Նա անգամ հայտարարել է, որ հանուն Մեգանի՝ պատրաստ է հրաժարվել արքայազնի իր տիտղոսից։