Բարեկարգվող այգու շուրջ ձևավորված արհեստածին աղմուկը և իրականությունը (լուսանկարներ)


Բարեկարգվող այգու շուրջ ձևավորված արհեստածին աղմուկը և իրականությունը (լուսանկարներ)
Մայիս 17 23:30 2018

Ինչպես մեր մեծերն են ասում. «կյանքում պատահականություններ շատ քիչ է լինում» ու այս գաղափարախոսությունը նաև իր ուրույն տեղը գտավ հայկական սոցիալական ցանցում: Օգտատերերից ոմանք 3 ամիս հետո «շատ պատահաբար» պարզեցին և տարածեցին արդեն իսկ հայտնի այգու շինհրապարակից լուսանկար ու սկսեցին բողոքի մեծ աղմուկ բարձրացնել:


Իհարկե, առաջին հայացքից աղմուկը տրամաբանական էր ու սպասելի, բայց այս աղմուկի արհեստածին լինելու մասին ապացուցելու եկավ «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական ընկերության կողմից տարածված տեսանյութը (տեսանյութը  կտեղադրեմ) հրապարակումից հետո: Ըստ տեսանյութի ողջ իրականությունը հետևյալն է`

1. Ծառերը չեն հատվել. 48 ծառ արմատով հանդերձ տեղափոխվել է այլ վայր` շինարարական աշխատանքները իրականացնելու համար: Հատվել են միայն այն ծառերը, որոնք նույնիսկ ուժեղ քամուց կարող էին ընկնեին ու իրենց փոխարեն տնկվելու են արդեն իսկ 3-5 մետր բարձրություն ունեցող ծառեր ու 10-ապատիկ ավելի շատ:


2. Տարածքում ոչ մի բիզնես միջավայր չի ստեղծվելու:
3. Հին նստարանները ու սալիկները փոխվելու են:

4. Ավելի շատ կանաչ տարածքներ է լինելու:

5. Հանգստի համար ստեղծվելու են բոլոր պայմանները:

6 Եվ ամենակարևորը` այս ամենը բարեգործություն է ու համայնքային բյուջեից մի դրամ չի ծախսվելու:


Ավելի քան վստահ եմ, որ երեկ այդ լուսանկարը տարածող անհատներից շատերը մի քանի ամսից շնորհակալական գրառումներով սելֆիներ են հրապարակելու տարածքից ու մեծ հաճույքով իրենց երեկոներն են այնտեղ անց կացնելու` մոռանալով, որ ամիսներ առաջ իրենք առաջին դատապարտողներն էին:

Իհարկե հարց է առաջանում. Իսկ ինչո՞ւ հիմա... Պատասխան... «Հաղթած ու ջղայնացած հասարակությանը» շատ հեշտ է հիմա մոբիլիզացնել ու այդ հարցում նույնիսկ արհեստածին թեման կարող է իր «սև գործը» անել: Խնդիրը ընդհանրապես բնապահպանական ու ծառերի պաշտպանության չէր: Տարածման բուն նպատակը` հանրության թույլ կողմերն օգտագործելով փորձել քաղաքական դիվիդետներ հավաքել ու շատ մեծ կասկածներ ունեմ, որ լուսանկարի հրապարակողը տեղյակ չէր, թե ով է իրականացնում շինաշխատանքները, նպատակները կամ հրապարակելուց առաջ չէր կարող շատ գեղեցիկ կերպով իր հարցը հղել համապատասխան ֆոնդին և վստահաբար ստանալ սպառիչ պատասխան:

Սիրելիներս, իրականացրեք ձեր քաղաքական ու քաղաքացիական բոլոր գործառույթները ու օրենսդրությամբ սահմանված օգտվեք բոլոր հնարավորություններից, բայց դա կարող եք անել, գեղեցիկ, մաքուր ու առանց կեղծիքի:
Ապրեք խաղաղությամբ և ներդաշխակությամբ, իրականացրեք միայն տրամաբանական գործողություններ` չվնասելով դիմացինին, չապականելով բարեգործությունը:

Առաջարկում եմ դիտել «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական ընկերության կողմից տարածված տեսանյութը, որը կտա այգու ապագա տեսքի վերաբերյալ բոլոր հարցերի սպառիչ պատասխանը։ 
 

 

 

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)