Ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:
«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդավար շարժումները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարելի է լսել ժողովրդի ձայնը:
Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրակացնելու հնարավորություն: Կեցցե, հայ ժողովուրդը», գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ն Ազգային ժողովի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: