Այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոների առթիվ տոնական միջոցառումներ են ընթանում Հաղթանակի զբոսայգում։ Այստեղ են հավաքվել Հայրենական պատերազմի բազմաթիվ վետերանները, նախատեսվում է, որ այստեղ կայցելեն նաեւ իշխանության ներկայացուցիչներ։
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Հաղթանակի զբոսայգի չի նախատեսվում։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան նա մեկնել է Արցախ։