Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությանը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հանդես է եկել կարևոր հայտարարությամբ:
«Ի գիտություն Ռուսաստան` ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը նայելու մեկնող ու ընդհանրապես խոշոր քաղաքներ ուղևորվող ՀՀ քաղաքացիներին`
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության նկատառումներով` ՌԴ որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ:
ՀՀ քաղաքացիները ՌԴ այս քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարության համապատասխան տարածքային մարմնում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի տարածած հաղորդագրության մեջ: