Կասպիյսկում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դարձել է չեմպիոն:
Գյումրեցի ըմբիշը հավասարը չի ունեցել 97 կգ քաշայինների պայքարում՝ եզրափակչում ուժեղ գտնվելով Սերբիայի ներկայացուցիչ Միխեյիլ Կաջայայից: Ալեքսանյանը Եվրոպայի ուժեղագույնի կոչումը նվաճել է չորրորդ անգամ, երկու անգամ արծաթե մեդալակիր է դարձել, մեկ անգամ՝ բավարարվել բրոնզով:
Գյումրու համայնքապետը դիմավորել է նորընծա չեմպիոնին ու նրա մարզիչ Գեւորգ Ալեքսանյանին Վարդանանց հրապարակում, որտեղ նախապես տեղադրել էին Սպիտակ Արջին:
Շնորհավորանքներից հետո իրենց խոսքն են ասել համայնքապետը, Շիրակի մարզի սպորտի ու մշակույթի բաժնի պետը, Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետն ու Գեւորգ Ալեքսանյանը: