Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)


Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Մայիս 2 22:05 2018

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:

Ads by Digisales

 

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը փայլուն հանդես եկավ ու մրցակիցներին ոչ մի միավոր չտվեց ամբողջ մրցաշարի ընթացքում: 

Եզրափակչում Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթեց սերբ Կաջայային ու նվաճեց ոսկե մեդալը:

«Ճերմակ արջը» դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն: