Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ


Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Մայիս 1 19:37 2018

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Ռուսաստանի Կասպիսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քշաային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը առանց դժվարության 9:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատ Էլիաս  Կուսամանեին և դուրս եկավ եզրափակիչ:

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում հաղթեց հունգար Լասլո Սզաբոյին: Նա ևս դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչները կկայանան մայիսի 2-ին: