Չնայած համառորեն չեն դադարում երգչուհի Շակիրայի եւ ֆուտբոլիստ Խերար Պիկեի ամուսնալուծության մասին լուրերը, զույգը երջանիկ է ու միասին։ Նրանք իրենց որդիների հետ զբոսնել են Բարսելոնում, որտեղ էլ նրանց բռնացրել են պապարացիները։ Նրանք 5-ամյա Միլանի եւ 3 տարեկան Սաշայի հետ սառցե շոու դիտելու են գնացել։ Նրանք շատ երջանիկ տեսք են ունեցել։