COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը


COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
Նոյեմբեր 26 23:28 2024
Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում է ստորագրել:
 
Կոմիտեի կազմում են՝
  • Վարչապետի գլխավոր խորհրդական (կոմիտեի նախագահ)
  • Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  • Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
  • Արտաքին գործերի նախարարի տեղակալ
  • Առողջապահության նախարարի տեղակալ
  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
  • Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
  • Ֆինանսների նախարարի տեղակալ
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
  • Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
  • Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
  • Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
  • Պետական արարողակարգի ծառայության պետ
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
  • «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
  • «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)
  • Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ: