Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու:
Մեխակյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2018թ-ի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 21-ի հրամանագրով նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: