ՀՀԿ ԵԿ կազմակերպությունը նախաձեռնում է թմրամիջոցների տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ


ՀՀԿ ԵԿ կազմակերպությունը նախաձեռնում է թմրամիջոցների տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
Նոյեմբեր 26 23:10 2024

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնում է թմրամիջոցների տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Վաղվանից բոլոր դպրոցների և բուհերի հարակից տարածքներում կհեռացվեն պատերի և այլ վայրերի վրա փակցված թմրամիջոցների հետ կապված բոլոր գրառումները և գովազդները։

Հ.Գ. Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից»։