Որքան արժեն Մխիթարյանի՝ «Արսենալի» մարզաշապիկները


Որքան արժեն Մխիթարյանի՝ «Արսենալի» մարզաշապիկները
Փետրվար 5 17:45 2018

«Արսենալի» պաշտոնական կայքում վաճառքի են հանվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը կրող մարզաշապիկները:

Նշվում է, որ Մխիթարյանի միջին չափի թևերով շապիկն արժե 166, կիսաթև շապիկը՝ 71, իսկ երկարաթև շապիկը՝ 76 ֆունտ: Շորտերի գինը 23-28 ֆունտի սահմանում է:

Մխիթարյանի՝ կանանց համար նախատեսված մարզաշապիկն արժե 71 ֆունտ: Պատանիների համար նախատեսված շապիկներն էլ արժեն 61-66 ֆունտ: