ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ հանդիպումից (5:1) հետո, որտեղ Հենրիխ Մխիթարյանը գոլային երեք փոխանցման հեղինակ դարձավ, իսկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո իր առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբում, հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այս զույգին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը երեք մրցաշրջան խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում» և աչքի էին ընկնում բացառիկ արդյունավետ համագործակցությամբ: