Հայտնի երգչուհի Ռիհաննան ներկա է գտնվել Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրի` «Արսենալի» և «Էվերթոնի» միջև կայացած խաղին:
«Զինագործների»` 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո, համաշխարհային աստղը հանդիպել և լուսանկարվել է լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների հետ:
Մասնավորապես, երգչուհու հետ լուսանկարներ են հրապարակել Մեսութ Օզիլն ու Շկոդրան Մուստաֆին:
Հիշեցնենք` Լոնդոնում երեկ կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: