«Ռոմայի» դարպասապահ Ալիսոնն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել ՊՍԺ: Այս մասին հաղորդում է «Calcio Mercato»-ն:
Փարիզյան ակումբի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն աշխատում է 25-ամյա բրազիլացու տրանսֆերի վրա: ՊՍԺ-ն պատրաստ է Ալիսոնի տրանսֆերի դիմաց «գայլերին» վճարել 45-50 մլն եվրո:
«Ռոման» ցանկանում է թիմում պահել բրազիլացուն կամ վաճառել նրա տրանսֆերն ավելի բարձր արժեքով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալիսոնը մասնակցել է 22 հանդիպման: