Մադրիդի «Ռեալը» շարունակում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու փորձեր կատարել:
«Սերուցքայինները» պատրաստվում են մառախլապատ Ալբիոն ուղարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որպեսզի պայմանագիր կնքեն «կարմիր սատանաների» դարպասապահի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Diario Gol»-ը, մադրիդյան ակումբը Դե Խեայի գործարքի մեջ Բեյլին ընդգրկելուց բացի պատրաստ է ՄՅՈւ-ին նաև գումար առաջարկել:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Դե Խեան մասնակցել է 30 խաղի: