Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքված նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա գերմանացին պետք է դառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա շաբաթական աշխատավարձը մինչև հարկադրումը պետք է կազմի 350 մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: