Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել


Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել
Փետրվար 1 19:26 2018

Ջիբրալթարում ընթացող «Gibraltar Masters» մրցաշարի վերջին` 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Պարտիան ավարտվել է 29-րդ քայլում: Ներկա պահին Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ռիչարդ Ռեփորթը, Մայքլ Ադամսը և Նիկիտա Վիտյուգովը 7,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Այսպիսով, հավասար միավոր ունեցող շախմատիստների միջև կանցկացվի թայ-բրեյք: