Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժեշտի նամակ է գրել Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին:
«Առաջին հերթին, ներողություն այն ամենի համար, ինչ եղավ այս ամիս: Ամռանը ցանկանում էի հեռանալ, տեղափոխությունս չկայացավ, սակայն այժմ այն պետք է տեղի ունենար:
Հնարավոր է, որ սա հեռանալու լավագույն տարբերակը չէր, սակայն բոլորը գիտեն, որ Աուբան խելագար է: Այո, թույլ եմ տվել սխալներ, սակայն դրանք մտածված չեն եղել:
Երբեք չեմ մոռանա «Բորուսիայում» անցկացրած այս տարիները, քանի որ դրա շնորհիվ եմ դարձել ներկայիս ֆուտբոլիստը: Շնորհակալություն բոլորիդ»,- գրել է Օբամեյանգն Instagram-ի իր էջում: