Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աձելիո Վիչինին: Նա 84 տարեկան էր,- հաղորդում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստի կարիերան իտալացին անցկացրել է «Վիչենցայի», «Սամպդորիայի» և «Բրեշիայի» կազմում, սակայն հայտնի է դարձել որպես մարզիչ:
Նրա գլխավորությամբ «Սկուադրա Աձուրան» հասել է Եվրո 1988-ի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ԽՍՀՄ-ն: Բացի այդ, իտալացիները դարձել են ԱԱ-1990-ի բրոնզե մեդալակիրներ: