Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում են երկու ակումբների պաշտոնական կայքերը:
Գաբոնցի ֆուտբոլիստի հետ «զինագործները» կնքել են երկարաժամկետ պայմանագիր: Նշվում է, որ տեղափոխությունը կայացել է ռեկորդային գումարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» 63 մլն եվրոյի դիմաց համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ` Օբամեյանգի տրանսֆերի շուրջ: Այդուհանդերձ, գործարքի մեջ չի ընդգրկվի «զինագործների» հարձակվող Օլիվյե Ժիրուն: