Ինչ է պատահում, երբ հանդիպում են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ մարդիկ (լուսանկարներ)


Ինչ է պատահում, երբ հանդիպում են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ մարդիկ (լուսանկարներ)
Հունվար 30 21:52 2018

Աշխարհը յուրահատուկ է նրանով, որ ամեն մարդ տարբեր է․ մեկը բարձրահասակ է, մյուսը՝ ցածրահասակ․․․ Բայց համաձայնեք, որ, անկախ հասակից կամ ֆիզիկական այլ գործոններից, ամենակարևորը մարդու ներաշխարհն է։

Աշխարհում այժմ ապրող ամենաբարձրահասակ մարդը Սուլթան Քյոսեն է՝ 35-ամյա թուրք տղամարդ, ով իր այդ տիտղոսին արժանացավ 2011 թվականին։

2․51 մետր հասակ ունեցող Սուլթանն այն բացառիկ 10 մարդկանցից է մարդկության ողջ պատմության մեջ, ում հասակը 2․45 մետրից բարձր է։ Տղամարդու անսովոր հասակի պատճառը հիպոֆիզային գիգանտիզմ կոչվող հիվանդությունն է։ Բանն այն է,որ նրա մոտ հիպոֆիզի առաջային բլթի գերֆունկցիա կա․ աճի հորմոնն արտադրվում է չափից շատ ավելի մեծ քանակությամբ։

Բացի աշխարհի ամենաբարձրահասակ մարդը լինելուց՝ Սուլթանը նաև համարվում է ամենամեծ ձեռքեր ունեցող մարդը։ «Միշտ երազել եմ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, բայց երբեք չէի պատկերացնի, որ մի կկատարվի երազանքս։ Դա մեծ անակնկալ էր ինձ համար»,- պատմում է Սուլթանը։

Իսկ հնդկուհի Յոտի Ամգեն Սուլթանի հակառակն է․ 24-ամյա աղջիկն էլ իր 62,8 սմ հասակով համարվում է աշխարհի ամենացածրահասակ կինը։

18 տարեկան դառնալուց հետո Յոտին միանգամից գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Նրա քաշն ընդամենը 5 կգ է։ Յոտին այնքան փոքր է, որ, չնայած տարիքին, չի կարողանում օգտագործել այն նույն իրերը, ինչ բոլորը։ Օրինակ՝ նրա համար շատ դժվար է գտնել ափսե, դանակ, պատառաքաղ, հեռախոս և այլն։

Եգիպտական զբոսաշրջության խթանման խորհուրդը վերջերս նրանց երկուսին՝ Սուլթանին և Յոտիին, հրավիրել էր հանդիպման, ինչպես նաև լուսանկարել Գիզայի բուրգերի մոտ։ Լուսանկարներից երևի արդեն պարզ դարձավ՝ ինչպես է անցել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ մարդկանց հանդիպումը։

Աղբյուր՝ BlogNews.am

We

Sultan is extremely

Sultan also holds

Jyoti Amg

Jyoti won the

Jyoti and Sultan