Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել ու չի ճնշել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակը հերքում է լուրերը


Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել ու չի ճնշել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակը հերքում է լուրերը
Նոյեմբեր 27 11:27 2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի լուրը։

Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։

Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ սուտը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։
Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»։