Ով պարտվեց, իր թիմը չի մասնակցում Գյումրու ընտրություններին. Մեսրոպ Առաքելյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի


Ով պարտվեց, իր թիմը չի մասնակցում Գյումրու ընտրություններին. Մեսրոպ Առաքելյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի
Նոյեմբեր 27 11:04 2024

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր բոլոր մասնագետները ասում են, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց վարչապետի կողմից ժպ նշանակելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

 

«Նիկոլ Փաշինյանին իր բոլոր մասնագետների հետ հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել համայնքի ղեկավարումը և իրականացնել արտահերթ ընտրությունների։

 

Ընդ որում, պատրաստ եմ նաև գրազ գալ, ով պարտվեց իր թիմը չի մասնակցում ընտրություններին»,-գրել է նա