Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին.
«Կարևոր է, երբ մարզիչը հարգում է քեզ: Վենգերը պահանջկոտ մարզիչ է, նա դարձել է իմ տեղափոխության պատճաներից մեկը:
Վաղուց եմ ծանոթ նրա հետ և իմ ընտրության հարցում անգամ չնչին կասկածներ չեմ ունեցել: «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլը երազանք է այն խաղացողների համար, որոնք նախընտրում են հարձակողական խաղը»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք` Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում ընդհանուր առմամբ 63 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 13 գոլի հեղինակ:
Նա «Արսենալում» իր նորամուտը կարող է նշել այսօր` «Սուոնսի Սիթիի» հետ Պրեմիեր-լիգայի խաղում: