Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին հարցազրույց է տվել «El Pais»-ին:
«Կարծում եմ, որ Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուից հետո համաշխարհային ֆուտբոլի չափանիշը կդառնա Նեյմարը` հաշվի առնելով այն, որ նա բրազիլացի է: Բրազիլիան ունի «Մունդիալ-2018»-ի եզրափակիչ հասնելու բոլոր հնարավորությունները:
Նեյմարի դարաշրջանը կտևի 3-ից 4 տարի, իսկ դրանից հետո կգա Մբապեի ժամանակը: Նա խելահեղ ներուժ ունի: Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն հրեշ է դարձել:
Նեյմարը նման է Մեսսիին. երկուսն էլ տաղանդավոր են և ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս` Մբապեն ավելի շատ ֆիզիկապես ուժեղ է, քան տաղանդավոր:
Շնորքով օժտված ֆուտբոլիստներն ունեն բոլոր որակները: Դրանք են Մարադոնան, Պելեն, Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը: Մբապեն նույնպես տաղանդավոր է, սակայն նա ավելի շատ նման է Թիերի Անրիին:
Նա լավագույնն է եղել միայն իր ֆիզիկական տվյալների շնորհիվ: Կցանկանայի նրան տեսնել «Աթլետիկոյի» պաշտպանների դեմ խաղալիս: Ներկա պահին Նեյմարն ավելի լավն է, քան Մբապեն»,- ասել է Չավին: