Նոր Նորքի թաղապետարանում խուլիգանությունը Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. Թանդիլյան


Նոր Նորքի թաղապետարանում խուլիգանությունը Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. Թանդիլյան
Ապրիլ 30 16:43 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է. «Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։

 

Եվրոպական արժեքներով ժողովրդավարություն քարոզող իշխանությունը Հայաստանը վերածում է միջնադարյան լակոտակրատիայի, ինչից ազատվելն է միայն առկա խնդիրների լուծման ուղին»։