Ակտիվիստ Արթուր Չախոյանին ոստիկանությունից շտապօգնությունով հիվանդանոց տեղափոխեցին։
«Սրանք խուլիգաններ են, գլուխս պտտում է, հիվանդանոց եմ գնում»,-ասաց Չախոյանը լրագրողներին։
Ակտիվիստը տեղեկացրեց, որ թեև տուժողն իրնք է, բայց իրեն են ձերբակալել։ «Քրեական գործ է հարուցվել, ձերբակալվածի կարգավիճակ ունեմ՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով»,-ասաց նա։