Նեյմարը հաջողություն է մաղթել Կոուտինյոյին Բարսելոնայում


Նեյմարը հաջողություն է մաղթել Կոուտինյոյին Բարսելոնայում
Հունվար 8 19:57 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը շնորհավորել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու առիթով:

«Շատ ուրախ եմ քեզ համար: Մաղթում եմ լավագույնը: Վստահ եմ, որ շատ երջանիկ ես լինելու:

Կասե՞ս ինձ այս սանրվածքն այժմ մոդայիկ է»,- գրել է Նեյմարը՝ Instagram-ում տեղադրելով այս լուսանկարը: