Պաշտոնական. Չելսին նոր ֆուտբոլիստ ունի


Պաշտոնական. Չելսին նոր ֆուտբոլիստ ունի
Հունվար 5 22:40 2018

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ Ռոս Բարկլիի հետ պայմանագիր կնքելու մասին:

24-ամյա խաղացողը հինգ ու կես տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ և հանդես կգա 8 համարի ներքո.

«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատանքս «Չելսիում»: Սա ինձ համար անհավանական հնարավորություն է և նոր սկիզբ: Հույս ունեմ կառաջադիմեմ և գոլեր կխփեմ»,- ասել է Բարկլին:

Նախկինում նշվում էր, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 17 մլն եվրո: