Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել


Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլ 30 18:12 2025

Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին լրատվամիջոցերին հայտնել են Քննչական կոմիտեից։

 

«Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- նշել են ՔԿ-ից:  

 

Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:  

 

Չախոյանը բերման է ենթարկվել, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց․ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջացել։