Նեյմարը հայտարարել է ՊՍԺ-ն լքելու իր պատրաստակամության մասին


Նեյմարը հայտարարել է ՊՍԺ-ն լքելու իր պատրաստակամության մասին
Հունվար 5 21:17 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը զգուշացրել է թիմի ղեկավարությանը, որ նա կարող է լքել ակումբը:

Բրազիլացին նման քայի կգնա այն դեպքում, երբ ակումբի ղեկավարությունը ձեռք բերի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Այդ մասին հաղորդել են այն աղբյուրները, որոնք մոտ են բրազիլացի ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, դարձել 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: